«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ինձ մի՛ հարցրեք՝ ինչպես թե կորել է, ինչու՞ է կորել, ինչպե՞ս է կորել

Ինձ մի՛ հարցրեք՝  ինչպես թե կորել է, ինչու՞ է կորել, ինչպե՞ս է կորել
12.07.2023 | 09:00

Մխիթար վարդապետ Գոշը ոչ միայն դատաստաններ ու առակներ է գրել, այլև աղոթքներ։ Պահպանվել է դրանցից միայն 3-4-ը, իսկ նրա հեղինակած աղոթքների ժողովածուն պարունակող միակ ցուցակագրված մատյանը 19-րդ դարի վերջեր կամ 20-րդ դարի սկզբներին «կորել է»։ Ինձ մի՛ հարցրեք՝ ինչպես թե կորել է, ինչու՞ է կորել, ինչպե՞ս է կորել։

Մի՛ հարցրեք, որովհետև չգիտեմ։

Չնայած շուտով Մատենադարանի տնօրեն կնշանակեն հերթական սորոսականին, ու այդ ժամանակ կհասկանաք՝ ոնց է դա լինում։

Վերադառնալով այս գրառման բուն նյութին՝ պիտի ասեմ, որ Գոշի աղոթքներն ու հատկապես դրանցից 3-րդը գրված են իսկը Նարեկացու ոճով։

Ավելին, 19-րդ դարում Գոշի որոշ աղոթքներ հրատարակվում էին՝ որպես «Մատյան Ողբերգության» հավելված։

Այ օրինակ՝ այս հատվածը.

«… Զողորմութեամբ քո փրկեալ ծառայս ողջացո՛,

Զուշաբարձեալ եւ զվտանգեալ գերիս զգաստացո՛,

Զանկեալ եւ խորտակեալ զմեռեալս կենդանացո՛,

Զաստանդութեամբ սասանեալս ամրացո՛,

Դադարեցո՛ ի գլորմանէ, յարո՛ յանկմանէ,

Կանգնեա՛ ի գայթակղութենէ, արգե՛լ ի հառաչմանէ,

Մխիթարեա՛ ի լալոյ, արիացո՛ յերկյուղէ

Ամրացո՛ զհոգիս յերկիւղէ դիւաց,

Զմիտքս՝ ի զանազան վրդովմանց,

Զգայարանքս՝ ի դիւական երեւմանց,

Զգործարանքս՝ յայլայլական շարժմանց…»

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ